Թուրքիայի խորհրդարանում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի

Ընդդիմադիր պատգամավորներն արձագանքել են այս հայտարարությանը: Քիչ անց լեզվակռիվը ծեծկռտուքի է վերածվել:

 

Հարեւան Թուրքիայի խորհրդարանում լարված իրավիճակ է: Դեկտեմբերի 12-ի նիստի ժամանակ վիճաբանություն է սկսել երկրի իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորների միջեւ, որը վերաճել է ծեծկռտուքի:

Վեճը սկիզբ է առել, երբ Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը, խոսելով դեկտեմբերի 10-ին Ստամբուլում «Քրդիստանի ազատության բազեներ» խմբավորման իրականացրած հարձակման մասին, մեղադրել է նաեւ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին՝ ասելով, թե նրանք հրաժարվում են քուրդ զինյալներին դատապարտել:

Ընդդիմադիր պատգամավորներն արձագանքել են այս հայտարարությանը: Քիչ անց լեզվակռիվը ծեծկռտուքի է վերածվել:

Քուրդ պատգամավորներից մեկը վնասվածք է ստացել:

*

*