Թուրքիայում 242 կին է սպանվել

Սպանությունների 56 տոկոսը կատարել են մերձավոր ազգականները։
turqia-spanutyun-kin

Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել են՝ հունվարին՝ 37, փետրվարին՝ 30, մարտին՝ 35, ապրիլին՝ 31, մայիսին՝ 39, հունիսին՝ 36, հուլիսին՝ առնվազն 34 կին։ Այսինքն՝ 2017-ի առաջին 7 ամսում սպանված կանանց թիվը 242 է։ Այս տվյալները ներկայացնում է թուրքական Şûjin պարբերականը։

Սպանությունների 56 տոկոսը կատարել են մերձավոր ազգականները, 35 տոկոսը կատարվել է չպարզված հանգամանքներում։ 3 տոկոսը սպանվել են անծանոթ մարդկանց կողմից։

2 կին սպանվել է աշխատավայրում, 9 կին աշխատավայրում վիրավորվել է։

Հուլիսին Թուրքիայում սպանվել է 17 երեխա, եւս 32-ը ենթարկվել է սեռական բռնության։

 

*

*