Թուրքական «Ջումհյուրիյեթ» պարբերականի տասնյակ աշխատակիցներ դատապարտվեցին 8 տարվա ազատազրկման

Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու համար:
jumyuriet

Թուրքական դատարանն ընդդիմադիր «Ջումհյուրիյեթ» պարբերականի ավելի քան մեկ տասնյակ աշխատակցի  մինչեւ 8 տարվա ազատազրկման է դատապարտել: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու համար: Դատապարտյալների թվում են պարբերականի հրատարակիչ Աքըն Աթալայը, գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն:

Դատավորի որոշմամբ՝ դատապարտյալները կարող են ազատության մեջ մնալ մինչեւ բողոքարկումների քննարկումը:

Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության նոր զեկույցի տվյալներով՝ մամուլի ազատության ցուցանիշով Թուրքիան 180 երկրների շարքում զբաղեցնում է 157-րդ տեղը:

Զեկույցում Թուրքիան կրկին որակվել է որպես «աշխարհի ամենամեծ բանտը լրագրողների համար»:

*

*