Թուրքիայում ջրհեղեղի պատճառով գյուղը հայտնվել է շրջափակման մեջ

Բնակիչների հետ կապ հաստատել չի հաջողվում արդեն ավելի քան 24 ժամ
turqia-jrheghhegh

Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն նահանգում հորդառատ անձրևների հետևանքով ամբարտակում կուտակված ջուրը հեղեղել է մի ամբողջ գյուղ։ Գյուղի շուրջ 300 բնակչի հետ կապ հաստատել չի հաջողվում արդեն ավելի քան 24 ժամ:  Այս մասին հայտնում է «Հյուրրիյեթ» պարբերականը:

Նշվում է, որ գյուղը զրկված է էլեկտրականությունից, բնակիչները չունեն սննդի և ջրի անհրաժեշտ պաշարներ: Գյուղապետը դժգոհել է, որ իշխանությունները մարդկանց ջրհեղեղի գոտուց դուրս բերելու ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկում:

«Որպես գյուղապետ՝ մարդիկ ինձնից օգնություն են ակնկալում: Ես զանգահարել եմ պետական պաշտոնյաներին, բայց ոչինչ չի արվում: Զանգել ենք Արտակարգ իրավիճակների նախարարություն, եկան, իրենք էլ կանգնած սպասում են: Չեմ հասկանում, պետությունը մի հատ մոտորանավակ չունի՞ տրամադրի, գոնե այդ մարդկանց հաց ու ջուր տանենք»,- ասել է համայնքապետը:

*

*