Թուրքիայում մարդատար մեքենայի պայթեցման հետեւանքով կա 2 զոհ

Հայտնաբերվել է 2 ինքնաձիգ, 8 նռնակ։ Հարձակվողներից մեկը սպանվել է։
turky-izmir-terror

 

Թուրքիայի Իզմիր քաղաքի արդարադատության շենքի առջեւ մարդատար մեքենայի պայթեցման միջոցով իրականացված ահաբեկչության հետեւանքով մահացել է 2 մարդ, վիրավոր է` 5-ը։ Այս մասին հայտարարել է Իզմիրի նահանգապետ Էրոլ Այյըլդըզը։

Վերջինս հարձակման մեջ մեղադրել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը», հավելելով, որ հարձակման ընթացքում մահացած ոստիկանի կանխարգելիչ գործողությունների շնորհիվ հաջողվել է խուսափել էլ ավելի մեծ կորուստներից:

Ավելի ուշ, համացանցում հայտնված տեսագրությունում երեւում է, թե ինչպես են ոստիկանները կասկածելի մեքենան կանգնեցրել դատարանի շենքի առջեւ, սակայն զինյալները դուրս են եկել մեքենայից, կրակ են բացել եւ փորձել են թաքնվել: Դրանից հետո նրանք պայթեցրել են ավտոմեքենան։

Հայտնաբերվել է 2 ինքնաձիգ, 8 նռնակ։ Հարձակվողներից մեկը սպանվել է։

*

*