«ԻՊ» ծայրահեղական խմբավորումը ծրագրում է Թուրքիայում ահաբեկչություն իրականացնել

Թուրքիայի հետախուզական ծառայությունները զգուշացրել են հնարավոր ահաբեկչության վտանգի մասին
turqia-ahabekchutyun

Թուրքիայի հետախուզական ծառայությունները զգուշացրել են հնարավոր ահաբեկչության վտանգի մասին:

Հաղորդվում է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ծրագրում է մայիսի 19-ին սպորտի ու երիտասարդության օրվա միջոցառումների ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում, հատկապես՝ Անկարայում, ահաբեկչություններ իրականացնել:

Նշվում է նաեւ, որ այդ օրը խմբավորման թիրախում է լինելու Աթաթուրքի դամբարանը: Ամեն դեպքում, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ մայիսի 19-ին դամբարանը բաց է լինելու այցելուների համար:

Իրավապահները չեն բացառում նաեւ, որ Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը նույնպես մայիսի 19-ին հարձակումներ իրականացնի:

Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը 81 նահանգների ոստիկանական վարչություններին զգուշացումներ է ուղարկել՝ հորդորելով վերանայել անվտանգության միջոցառումները:

*

*