«Իսլամական պետությունը» ստանձնել է թուրք-սիրիական սահմանի հզոր պայթյունը

Հարձակումն ուղղված է եղել սահմանամերձ Աթմե վրանային ավանի տարածքում գործող «Սիրիական ազատ բանակի» անդամների դեմ:
ip-drosh

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է այսօր առավոտյան թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը:

Նշվում է, որ հարձակումն ուղղված է եղել սահմանամերձ Աթմե վրանային ավանի տարածքում գործող «Սիրիական ազատ բանակի» անդամների դեմ:

Հզոր պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 25 մարդ, որոնց մեծ մասն ապստամբներ, կան բազմաթիվ վիրավորներ:

Թուրքիայի փոխվարչապետը տեղի ունեցածը որակել է որպես հանցանք մարդկության դեմ:

*

*