Էրդողանը՝ Հայդեր ալ Աբադին. «Ո՞վ է Իրաքի վարչապետը: Տեղդ իմացի´ր»

Թուրք-իրաքյան հարաբերությունները սրվում են: Էրդողանը պատասխանել է Իրաքի վարչապետի քննադատությանը։
erdogan---al-habadi

Թուրք-իրաքյան հարաբերությունները սրվում են: Ռեջեփ Էրդողանը, պատասխանելով Իրաքի վարչապետի՝ իր հասցեին արած քննադատություններին, հայտարարել է, թե Հայդեր ալ Աբադին իր մակարդակին չէ եւ իր, այսպես ասած, որակներից էլ չունի: «Մենք անելու ենք մեր իմացածը: Ո՞վ է Իրաքի վարչապետը: Տեղդ իմացի´ր»,-այսպես է արտահայտվել Էրդողանը:

Իրաքի խորհրդարանը հայտարարել է, որ երկրի Մոսուլ նահանգի Բաշիքա շրջանում թուրքական զինված ուժերի ռազմական գործողություններն անօրինական են: Հայդեր ալ Աբադին էլ զգուշացրել է Թուրքիային՝ վերջինը տարածաշրջանային պատերազմ է հրահրում: Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակն Իրաքի վարչապետից թույլտվություն չի հարցնելու եւ շարունակելու է իր գործողությունները:

Անկարան Իրաքում զորք է տեղակայել դեռ 2 տարի առաջ, իր պնդմամբ, քուրդ եւ իրաքցի զինվորներին ահաբեկչության դեմ պայքարում վերապատրաստելու եւ զինելու համար:

Պաշտոնական Բաղդադը պնդում է՝ Անկարան թույլտվություն չի ստացել երկիր զորք մտցնելու համար:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները