Թուրքիան պատասխանել է Իրանի զգուշացմանը

Իրանը հորդորել էր թուրքական կողմին «չանցնել սահմանները»:
huseyn-muftuoglu

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանին վերանայել տարածաշրջանային քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուսեյն Մյուֆթուօղլուն պատասխանել է իրանցի իր գործընկերոջ հայտարարությանը, որը հորդորել էր թուրքական կողմից «չանցնել սահմանները»: Մյուֆթուօղլուն Իրանին կոչել է տարածաշրջանում լարվածության և անկայունության պատասխանատու` անընդունելի համարելով մյուսների նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելը: Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հորդորել է Իրանին «իրեն քննադատող երկրներին մեղադրելու փոխարեն կառուցողական քայլեր ձեռնարկել և վերանայել տարածաշրջանային քաղաքականությունը»:

Էրդողանը Բահրեյն կատարած այցի ժամանակ քննադատել էր Իրանին` ասելով, թե այդ երկիրն Իրաքում և Սիրիայում «պարսկական ազգայնականության» քաղաքականություն է վարում: Նմանօրինակ հայտարարություն էր արել նաև Չավուշօղլուն:

Ի պատասխան նման հայտարարությունների Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր. «Թուրքիայի հարցում համբերատարություն ենք դրսևորում, սակայն մեր համբերությունն էլ սահման ունի: Եթե մեր թուրք ընկերները կրկնեն նման հայտարարությունները, մենք էլ չենք լռի և կփոխադարձենք»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները