Թուրքիան դարձյալ մերժել է գերմանական կողմի պահանջը

Եթե գերմանական կողմը դրական քայլեր ձեռնարկի, ապա իրենք կարող են վերանայել նման որոշումը:
chavushoghlu-lxh

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մերժել է Ինջիրլիքում ծառայող գերմանացի զինվորներին այցելելու գերմանական կողմի պահանջը: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին նա խոսել է Գաբոնի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից արված հայտարարությանը, որում ասել էր, թե վերջին անգամ կփորձեն համաձայնության գալ Թուրքիայի հետ, ինչից հետո որոշում կկայացնեն՝  մնալ կամ գնալ Ինջիրլիքից, Չավուշօղլուն ասել է.

«Գերմանիան Թուրքիայի հարցում բացասական տեսակետներ ունի, այս մասին մենք հաճախ ենք բարձրաձայնում: Տեսնում ենք, թե ինչպես է Գերմանիան աջակցում այն ամենին, ինչը դեմ է Թուրքիային»:

Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է գերմանական կողմին գյուլենականներին ու Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին աջակցելու, թուրքական սահմանադրական հանրաքվեին կողմ արտահայտվող անձանց իրենց երկրում ճնշելու համար:

Նա ասել է, որ եթե գերմանական կողմը դրական քայլեր ձեռնարկի, ապա իրենք կարող են վերանայել նման որոշումը:

 

*

*