«Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքականացնել». Հունաստանի արտգործնախարար

«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան եվրոպականացվի, բայց երբեմն նկատում ենք, որ...»
hunastan-agn

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասը գերմանական Der Spiegel պարբերականի հետ զրույցում նշել է, որ Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքականացնել։

«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան եվրոպականացվի։ Բայց երբեմն նկատում ենք, որ Թուրքիան է ցանկանում թուրքականացնել Եվրոպան։ Մենք դա չենք ընդունում։ Թուրքիան, իհարկե, մեզնից ավելի մեծ երկիր է, բայց և մեզնից մեծ էլ  խնդիրներ և հակասություններ ունի, գտնվում է ոչ անվտանգ վիճակում։ Թուրքիան կալանավորում է այն հույն զինվորականներին, ովքեր թուրքական տարածք էին մտել ընդամենը 10 մետրով, նախկինում թուրքերը նման իրավիճակներում այլ կերպ էին վարվում։ Դա լավ բան չէ»,-ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը։

Վերջինս հավելել է, որ իր ձեռքի տակ առկա են հարյուրավոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ եղել են դեպքեր, երբ թուրք զինվորներն են հատել Հունաստանի սահմանը, բայց ի տարբերություն թուրքական կողմի՝ պաշտոնական Աթենքը թույլատրել է թուրք զինվորներին վերադառնալ Թուրքիա։

*

*