Ռազմական հեղաշրջման փորձի հետեւանքով թուրքական տնտեսությունը կորցրել է 300 մլրդ թուրքական լիրա

Սակայն կանխատեսվում է, որ միջնաժամկետ հեռանկարում կորուստները կարող են մեծանալ:

Ռազմական հեղաշրջման փորձի պատճառով թուրքական տնտեսությունը նվազագույնը 300 մլրդ թուրքական լիրա է կորցրել (մոտ 100 մլրդ դոլար):

Անատոլու լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի առեւտրի եւ մաքսատան նախարար Բյուլենթ Թյուֆեքչին նշել է, որ նախնական հաշվարկներով վնասը կազմում է 300 մլրդ լիրա՝ ներառելով ինքնաթիռները, ուղղաթիռները, զենքը, ռումբերը եւ փլուզված շենքերը:

Սակայն կանխատեսվում է, որ միջնաժամկետ հեռանկարում կորուստները կարող են մեծանալ:Այս կանխատեսման համար հիմք են հանդիսանում արտասահմանցիների կողմից դեպի Թուրքիա այցերի չեղարկման, խռովարարների կողմից Թուրքիայի համար երրորդ երկրի վարկ ստեղծելու եւ այլ հանգամանքներ

*

*