Թուրքիայում հեղաշրջման փորձի հետեւանքով ավելի քան 60 մարդ է սպանվել

Սպանվածների մեջ են ե´ւ զինվորականներ, ե´ւ քաղաքացիականներ:
turqia

Գիշերվա ժամերին մինչ այս առավոտվա ժամը, Թուրքիայի խոշոր քաղաքներում զինված բախումների, այսինքն ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում սպանվածների թիվը հասել է 60-ի: Սպանվածների մեջ են ե´ւ զինվորականներ, ե´ւ քաղաքացիականներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի դատախազությանը:

42 մարդ սպանվել է Անկարայում: Վնասվածքներ ստացած հարյուրավոր մարդիկ Անկարայի հիվանդանոցներում են: 150 վիրավոր էլ տամբուլի հիվանդանոցներում է:

Ռազմական հեղաշրջման փորձն իրականացնողները Անկարայում խորհրդարանի եւ Գլխավոր շտաբի շենքերի մոտ կրակ են բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր 17 զոհի մասին:

 

*

*