Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով սպանվածների թիվն անցել է 260-ը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նոր տվյալներ է հայտարարել...
turqia (1)

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նոր տվյալներ է հայտարարել երկրում հուլիսի 15-ի երեկոյան սկսված ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով գրանցված սպանվածների և վիրավորների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Այս ըմբոստությունը ճնշվել է, սպանվել է իշխանության 161 կողմնակից, մինչև այժմ վիրավորների թիվը 1440 է: Այս դեպքի հետ կապված մինչև հիմա ձերբակալվել է 2 հազար 839 զինվորական, այդ թվում և բարձրաստիճան այրեր»,- հայտարարել է Յըլդըրըմը:

Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Ումիթ Դյունդարը հայտնել էր, որ բախումներում սպանվել է հեղաշրջման կողմնակից 104 մարդ:

*

*