Թուրքիայի ամենամեծ օդանավակայաններն արդեն վերադարձել են բնականոն աշխատանքի

Թուրքիայի վարչապետ Յլդըրըմն հեղաշրջման փորձի ժամերին հայտարարել էր, որ կխոցեն բոլոր օդանավերը...
ataturk

Գիշերը, մարտերի ամենաթեժ ժամերին Թուրքիայի օդային տարածքն ամբողջությամբ փակվել էր: Չէին գործում գլխավոր միջազգային օդանավակայանները:

Ուղեվորատար մի քանի տասնյակ ինքնաթիռներ օդում, օդանավակայանների գլխավերերվում անդադար շրջում էին: Մեծ մասը վայրէջք է կատարել հարեւան պետություններում: Դեպի Թուրքիա չվերթ իրականացնող օդանավերը վերադառնում էին թռիչքի սկզբնակետ:

Իսկ Թուրքիայի վարչապետ Յլդըրըմն այդ ժամերին հայտարարել էր, որ կխոցեն բոլոր օդանավերը, որոնք կթռչեն առանց իրենց զինված ուժերի հրամանատարության թույլտվության:

«Կպատասխանենք օդից եւ ցամաքից հարվածով»,- ասել էր վարչապետը:

Այժմ Թուրքիայի ամենամեծ օդանավակայանները՝ Պոլսի օդանավակայաններն արդեն վերադարձել են բնականոն աշխատանքի: Համենայնդեպս այդպես է հավաստիացրել հենց նախագահ Էրդողանն իր վերջին ելույթում՝ Ստամբուլի օդանավակայանում:

Ըստ Զվարթնոց օդանավակայանի չվացուցակի, գիշերվա ժամը 02.00-ին նախատեսված էր Երեւան-Ստամբուլ չվերթը, որն էլ հասկանալի պատճառով հետաձգվել է: Դեռեւս նշվում է, որ այն նախանշվել է ժամը 13:00-ին:

*

*