Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարն իրեն անվանել է հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ

Ալի Օզթյուրքը դատախազությունում խոստովանական հայտարարությամբ է հանդես եկել:
turqia

Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալի Օզթյուրքը խոստովանել է, որ նա է կանգնած եղել ապստամբների հետևում, ովքեր կազմակերպել էին ձախողված հեղաշրջման փորձը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Հաղորդվում է, որ Ալի Օզթյուրքը դատախազությունում խոստովանական հայտարարությամբ է հանդես եկել: Ավելի վաղ նա ձերբակալվել էր և կալանքի տակ էր պահվում:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայիտարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով  1440 է:Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղըհայտարարել է, որ երկրում «զտումները» շարունակվում են, ձերբակալվածէ շուրջ 6 հազար մարդ: Ակնկալվում է, որ այս թիվն առաջիկայումավելանալու է:

Մեկ Մեկնաբանություն
  • Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարն իրեն անվանել է հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ — Armenian National Committee of America
    19 июля 2016 at 00:01

    […] Source: Yerkir Media Link: Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարն իրեն … […]

  • *

    *