Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կլուսավորի արևային էներգիայի օգնությամբ — Երկիր Մեդիա

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կլուսավորի արևային էներգիայի օգնությամբ

Նշված հատվածում կտեղադրվեն նաև տեսանկարահանող սարքեր և անվտանգության սենսորներ։
turqia-hayastan-sahman2 (1)

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը շարունակում է երկրի սահմանների ավտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։ Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին Թուրքիան բետոնե պարիսպ է կառուցում Սիրիայի, Իրանի և Հայաստանի հետ սահմանին։

Սահմանի սիրիական հատվածում արդեն կառուցվել է շուրջ 802 կիլոմետրանոց բետոնե պատ, որը կազմում է այդ ուղղությամբ նախատեսված պարսպի 97 տոկոսը։ Իրանի հետ սահմանին (Աղրը, Իգդիր) նախորդ տարի մեկնարկել է 144 կմ երկարությամբ հատվածում մետաղալարե ցանկապատով համալրված բետոնե պատի կառուցումը։ Այս ուղղությամբ արդեն ավարտին է հասցվել շուրջ 90 կիլոմետրանոց հատվածի պարսպապատումը։

Ի հավելումն այս ամենի՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նախատեսել է նաև լուսավորել սահմանը և վերահսկել տեսախցիկներով։ 2017-2018թթ․ մեկնարկած լուավորման աշխատաքների շրջանակներում նախատեսվում է արևային էներգիայի օգտագործմամբ ապահովել Թուրքիա –Սիրիա, այնուհետև նաև՝ Թուրքիա- Հայաստան (Արդահան) սահմանի լուսավորումը։ Նշված հատվածում կտեղադրվեն նաև տեսանկարահանող սարքեր և անվտանգության սենսորներ։

Նշվում է, որ ներկայումս լուսավորվում է Թուրքիայի սահմանների 802 կիլոմետրանոց հատվածը, իսկ նախատեսված աշխատանքների ավարտից հետո՝ 2019թ․, լուսավորվող հատվածի երկարությունը կկազմի 1124 կմ կամ Թուրքիայի ցամաքային սահմանի շուրջ 40 տոկոսը։

*

*