Թուրքիան հետ չի կանգնի ԷՍ-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու գործարքից

...չնայած այն փաստին, որ Միացյալ Նահանգները դեմ է արտահայտվում:
erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը հետ չի կանգնի ԷՍ-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքած գործարքից, չնայած այն փաստին, որ Միացյալ Նահանգները դեմ է արտահայտվում:

«ԷՍ-400-ներից հետո գուցե անցում կատարենք ԷՍ-500-ներին»,-ասել է Էրդողանը: Թուրքաիայի նախագահի այս հայտարարությունից մեկ օր առաջ ԱՄՆ Պետքարտուղարությունը զգուշացրել էր Անկարային, որ Վաշինգտոնը կարող է վերանայել Անկարայի հետ ամերիկյան F-35 կործանիչների գործարքը, եթե Թուրքիան գնի ռուսական S-400 համակարգերը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները