Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ՝ գյուլենական լինելու կասկածանքով

Մյուս կասկածյալներին հայտնաբերելու նպատակով աշխատանքները շարունակվում են:
turqia-dzerbakalutyun

Թուրքիայում շարունակվում են հետապնդումներն իսլամ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդների դեմ: Երկրի 81 նահանգում այսօր առավոտյան համաժամանակյա ոստիկանական գործողություններ են իրականացվել: Մասնակցել է 8 հազար 500 ոստիկան: Ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ:

Մյուս կասկածյալներին հայտնաբերելու նպատակով աշխատանքները շարունակվում են: Թուրքիայի իշխանությունները 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրում են նախագահ Էրդողանի երբեմնի դաշնակից, տեւական ժամանակ Միացյալ Նահանգներում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին: Հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայում հազարավոր մարդիկ որպես Գյուլենի համակիրներ ձերբակալվել կամ հեռացվել են աշխատանքից:

*

*