Թուրքիան այժմ էլ Գերմանիայից է պահանջում Սալիհ Մուսլիմին

Մուսլիմը, որին Թուրքիան ահաբեկիչ է համարում, ձերբակալվել էր Չեխիայում, ապա ազատ էր արձակվել
sali-muslim

 

Թուրքիան Գերմանիային պաշտոնական դիմում է ուղարկել՝ պահանջելով ձերբակալել, ապա արտահանձնել Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ղեկավար Սալիհ Մուսլիմին:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Մուսլիմը, որին Թուրքիան ահաբեկիչ է համարում, ձերբակալվել էր Չեխիայում՝ պաշտոնական Անկարայի պահանջով: Սակայն 2 օր անց չեխական դատարանն ազատ էր արձակել նրան: Այժմ նա Գերմանիայում է: Հատկանշական է, որ վաղը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն կմեկնի Գերմանիա: Մարտի 7-ին սպասվում է նրա եւ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հանդիպումը:

*

*