Թուրքիայի վարչապետ. «Թուրք-գերմանական հարաբերություններն ամբողջությամբ չեն վատանա»

Բունդեսթագում երեկ ընդունված բանաձեւն, իհարկե, թուրքերի հիսթերիան առաջացրեց:
turqia-varchapet

Բունդեսթագում երեկ ընդունված բանաձեւն, իհարկե, թուրքերի հիսթերիան առաջացրեց: Թուրքերը սկսեցին արձագանքել եւ քննադատական հայտարարություններ հնչեցնել դեռ երեկ:

Այսօր էլ այդ մենը շարունակվել է: Թուրքիայի վարչապետն այսօր էլ հայտարարել է, թե թուրք-գերմանական հարաբերություններն ամբողջությամբ չեն վատանա, սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան կլռի:

Այդպես Բինալի Յըլդըրըմն ասել է Բաքու մեկնելու ճանապարհին, Անկարայի օդանավակայանում: Սակայն թե կոնկրետ ինչ քայլեր է նախատեսում Անկարան Բեռլինի դեմ, վարչապետը չի հստակեցրել:

Դեռ երեկ, Բունդեստագում քվեարկության արդյունքի հրապարակումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանն ու վարչապետ Յըլդըրըմն անմիջապես հանդես էին եկել Գերմանիայի հետ հարաբերությունները լրջորեն վնասվելու մասին հայտարարություններով: Թուրքիան անգամ անմիջապես խորհրդատվությունների համար հետ է կանչել Բեռլինում իր դեսպանին:

*

*