Նոր լարվածություն՝ գերմանա-թուրքական հարաբերություններում

Պաշտոնական Անկարան քննադատել է Բեռլինին՝ թուրք նախկին զինվորականներին ապաստան տալու որոշման համար:
germania-turqia

Պաշտոնական Անկարան քննադատել է Բեռլինին՝ թուրք նախկին զինվորականներին ապաստան տալու որոշման համար: Զինվորականներին Անկարան մեղադրում է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ կապ ունենալու մեջ:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Գերմանիայի որոշումը չի համապատասխանում երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների ոգուն եւ կարող է վնաս հասցնել գերմանա-թուրքական հարաբերություններում առկա բազմակողմանի կապերին:

Գյուլենական շարժման առաջնորդ, տեւական ժամանակ Միացյալ Նահանգներում բնակվող Ֆեթուլահ Գյուլենին են թուրքական իշխանությունները մեղադրում 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Հեղաշրջման ձախողված փորձից հետո թուրքական իշխանությունները աշխատանքից ազատել կամ ձերբակալել են բարձրաստիճան հազարավոր զինվորականների, նաեւ այլ ոլորտների ներակայացուցիչների։

*

*