Թուրքիայում չեղյալ են համարվել Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված միջոցառումները

3 քաղաքներում նախօրեին փակվել են Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
turqia-fransia
Անկարայում, Ստամբուլում եւ Իզմիրում հուլիսի 14-ին նախատեսված տոնակատարությունները` նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին, չեղյալ են հայտարարվել:
3 քաղաքներում էլ նախօրեին փակվել են Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Պարզ չէ, թե երբ կբացվեն:
Թուրքիայում ահաբեկչության սպառնալիքը մեծ է: Ահաբեկչական վերջին գործողությունը տեղի էր ունեցել անցյալ ամիս՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում: Ոստիկանության հատուկ ուժերը պարեկային ծառայություն են իրականացնում հատկապես Ստամբուլի մարդաշատ Իսթիքլալ պողոտայում, որտեղ այս տարի նույնպես հարձակում է տեղի ունեցել:

*

*