Եվրահանձնաժողովն առաջարկել է չեղարկել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար

Գործընթացի իրականացման համար Եվրամիությունը 72 նախապայման էր առաջ քաշել:
schengen-visa

Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրոպայի խորհրդին եւ Եվրոպական խորհրդարանին չեղարկել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար մինչեւ հունիսի 30-ը: Գործընթացի իրականացման համար Եվրամիությունը 72 նախապայման էր առաջ քաշել:

Ի դեպ, մինչեւ հունիսի ավարտը Թուրքիան դեռ 5 նախապայման էլ պետք է կատարի, այդ թվում՝ վերանայի ահաբեկչության մասին օրենքները: Ամեն դեպքում, Եվրահանձնաժողովի փոխնախագահը հայտարարել է, որ Թուրքիայի ոչ մի քաղաքացի առանց վիզայի մուտք չի գործի շենգենյան գոտի, եթե չունենա կենսաչափական անձնագիր:

Փախստականների հոսքը Եվրոպա զսպելու պայմանով, Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ ձեռք բերված համաձայնության շրջանակում, Բրյուսելն Անկարային, բացի վիզային ռեժիմի չեղարկումից, խոստացել է նաեւ 6 մլրդ եվրո ֆինանսական օգնություն, Եվրամիությանը միանալու գործընթացի արագացում:

*

*