Թուրքիայում գերմանացի երգչուհու են ձերբակալել

Նա մեղադրվում է սոցիալական ցանցերում ահաբեկչական կազմակերպությունների քարոզչություն իրականացնելու մեջ
said-inach (1)

Թուրքիայում ձերբակալվել է Գերմանիայի քաղաքացի, ծագումով քուրդ երգչուհի Սաիդ Ինաչը: Նրան ձերբակալել են անցած շաբաթ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էդիրն նահանգում: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երգչուհին, օգտագործելով իր Հոզան Ջանե բեմական անունը, ժամանել է Էդիրն՝ մասնակցելու Քրդական ժողովրդավարական կուսակցության նախընտրական քարոզարշավին:

Նա մեղադրվում է սոցիալական ցանցերում ահաբեկչական  կազմակերպությունների քարոզչություն իրականացնելու մեջ: Պատճառը՝ Ինաչի լուսանկարն է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների հետ, որ նա տեղադրել է սոցցանցում։

*

*