Էրդողանի երբեմնի սիրեցյալներից մեկը եւս փախել է Թուրքիայից ԱՄՆ

Թուրքիայի իշխանությունների հետապնդումից ազատվելու համար հերթական գործիչն է փախուստի դիմել այդ երկրից։
erdogan

Թուրքիայի իշխանությունների հետապնդումից ազատվելու համար հերթական գործիչն է փախուստի դիմել այդ երկրից։ 1990-ակններին թուրքիայի ազգային հավաքականի երբեմնի ավագ, ապա Էրդողանի կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Հաքան Շուքյուրը հեռացել է երկրից եւ տեղափոխվել Միացյալ Նահանգներ։

Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատաքննության առջին նիստին այս մասին հայտարարել է նրա փաստաբանը։

Շուքյուրը, որը դեռ մի քանի տարի առաջ համարվում էր Էրդողանի սիրելին, սեւ ցուցակում էր հայտնվել, երբ սկսեց հրապարկային զորակցություն հայտնել ներկայում ահաբեկչական խմբավորում ստեղծելու մեջ մեղադրվող հայտնի աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենին: Գյուլենը՝ երկար տարիներ բնակվելով Միացյալ Նահանգներում, հսկայական ներուժ ունի Թուրքիայում եւ տարիների ընթացքում իր համակիրներից կազմված ցանցեր է ստեղծել երկրի ուժային, կրթական, տնտեսական ու այլ ոլորտներում։ Նրա աջակցությամբ իշխանության եկած Էրդողանը կարողացավ ճնշել զինվորականությանը, սակայն հետագայում երբեմնի դաշնակիցների պառակտման հետեւանքով, զինվորականության փոխարեն թիրախում հայտնվեց հենց Գյուլենը եւ իր գլխավորած շարժումը։

Էրդողանի հետապնդումներից խուսափելու համար Թուրքիայից արդեն բազմաթիվ գործարարներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ են հեռացել:

*

*