Թուրքիայում Քըլըչդարօղլուի նկատմամբ հետաքննություն են սկսել — Երկիր Մեդիա

Թուրքիայում Քըլըչդարօղլուի նկատմամբ հետաքննություն են սկսել

Թուրքայում խոսքի ազատությունը իսպառ բացակայում է:
erdoghan

Թուրքայում խոսքի ազատությունը ի սպառ բացակայում է: Անկարայի դատախազությունը հայտարարել է, որ նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին հնչած մեղադրանքների առիթով հետաքննություն է սկսել գլխավոր ընդդիմադիր Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ:

Թուրք ընդդիմադիրը խորհրդարանում հրապարկել էր փոխանցումների հաշիվներ, որոնք փաստում են, որ Էրդողանի հարազատներն ու համակիրները միլիոնավոր դոլարներ են փոխանցել օֆշորային ընկերության հաշիվներին։ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը խորհրդարանում ավելի վաղ արգելափակել էր համաշխարհային հնչեղություն ստացած Մալթայի թղթածրարում տեղ գտած օֆշորային ընկերություններում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրդիմի որդիների ներգրավածության մասին հրապարակումների քննարկումները:

 

*

*