Մենք արդեն չենք կարող մեզ պահել այնպես, ինչպես եղել է մինչև հուլիսի 15-ը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն վաղ թե ուշ պետք է ընտրություն կատարի Անկարայի և ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի միջև:
erdoghan

«Մեր պարտքն է արմատախիլ անել Գյուլենի ահաբեկչական հոսանքը». այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Թուրքիայում իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «ահաբեկչական հոսանքի անդամներից պետական կառույցների և բանակի մաքրման աշխատանքների ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»։

Թուրքիայի նախագահը տեսակապով դիմել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ստեղծման 15-ամյակին նվիրված միջոցառման մասնակիցներին, գրում է Anadolu գործակալությունը։

«Մենք արդեն չենք կարող մեզ պահել այնպես, ինչպես եղել է մինչև հուլիսի 15-ը։ Մեզանից ոչ ոք։ Առաջին հերթին դա վերաբերում է ինձ՝ որպես նախագահի։ Նախկինի պես չի կարող պահել իրեն նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը վերջին 15 տարիներին իր ուսերին է կրում Թուրքիայի համար պատասխանատվությունը։ Այս ընթացքում ես ականատես եմ դարձել, որ այդ նույն կարծիքին են նաև ընդդիմադիր կուսակցությունները, ես հավատում եմ, որ դա այդպես է։ Հուսով եմ, որ նույն կարծիքին են նաև ոչ կառավարական կազմակերպությունները, ԶԼՄ-ները, մասնագիտական կազմակերպությունները, տարբեր հոսանքների և դպրոցների ներկայացուցիչներ»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Գրում է Tert.am-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն վաղ թե ուշ պետք է ընտրություն կատարի Անկարայի և ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի միջև:

Այս հայտարարությանը հաջորդել է Պետդեպի արձագանքը։ Միացյալ Նահանգների իշխանությունները Թուրքիայի հետ համագործակցության և ամերիկաբնակ թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու միջև ընտրություն անելու անհրաժեշտություն չեն տեսնում, ասել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն:

*

*