Էրդողանը երդվեց

Ավելի ուշ Թուրքիայի նախագահը կհայտարարի նոր կառավարության կազմը:
erdoghan

Հունիսի 24-ին կայացած ընտրություններում հաղթանակ տարած Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր պաշտոնապես ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը:

Էրդողանը խորհրդարանի նախագահությունից ստացել է նախագահ վերընտրվելու մասին արձանագրությունը և երդում է տվել:

Այսօր նախագահական պալատում կկայանա խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի անցման պաշտոնական արարողությունը, իսկ ավելի ուշ Թուրքիայի նախագահը կհայտարարի նոր կառավարության կազմը: Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ դա կանի ոչ թե վարչապետը, այլ երկրի նախագահը:

*

*