Թուրքիայում ձերբակալվել է հայտնի շոումեն Ադնան Օկթարը

Նա մեղադրվում է...
adnan-oktar

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է շոումեն, հրապարակախոս Ադնան Օքթարին, ով հայտնի է Ադնան Հոջա անունով: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:

Օքթարի հետ միասին բերման է ենթարկվել 235 անձ: Նրանք մեղադրվում են հանցավոր կազմակերպություն հիմնելու, մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական բռնություն կիրառելու, լրտեսության, փողերի լվացման, ինչպես նաև մարդկանց շանտաժ անելու մեջ։

Ոստիկանությունը նաև գործողություն է իրականացրել թուրքական A9 TV հեռուստաընկերությունում, որի եթերով Օքթարը հաղորդումներ է վարում։

Նշվում է, որ նրա տանը հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք, իսկ ավտոտնակում՝ զրահապատ մեքենա։

Օքթարը Թուրքիայում հայտնի է որպես Դարվինի տեսության «թշնամի»։ Նա նույնիսկ 1990թ. ստեղծեց կազմակերպություն, որը գիտական հարթակում պայքար էր մղում Դարվինի տեսության դեմ։

Նա մոտ 300 գրքի հեղինակ է, որոնց ամենահայտնիներից է «էվոլյուցիայի տեսության տապալումը»։ Նա ունի նաև մի շարք գրքեր ու հոդվածներ մասոնականության, հուդայականության մասին։ 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները