Թուրքիայի դատախազությունը 1112 մարդու ձերբակալելու որոշում է կայացրել

Ձերբակալությունների նոր ալիք՝ Թուրքիայում
dzerbakalutyun

Թուրքիայի դատախազությունը 1.112 մարդու ձերբակալելու որոշում է ընդունել: Նրանց կասկածում են Միացյալ Նահանգներում ապրող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն առնչություն ունենալու մեջ:

Անկարան հենց Գյուլենին է մեղադրում 2016 թվականին երկրում պետական հեղաշրջման փորձի համար: Զանգվածային ձերբակալություններ են Թուրքիայի 76 շրջաններում: Ի դեպ, Թուրքիայի ձախողված հեղաշրջումից հետո ավելի քան 77 հազար մարդ է ձերբակալվել, իսկ աշխատանքից զրկվել է մոտ 150 հազար զինվորական եւ պետական համակարգի աշխատակից:

Ընդդիմադիրները կարծում են, թե նախագահ Էրդողանը հեղաշրջման փորձն օգտագործում է իսլամիստներին ճնշելու համար:

*

*