Թուրքիայում հեղաշրջման գործով ձերբակալությունները շարունակվում են

Անկարայի դատախազությունը հրահանգել է ձերբակալել տարբեր նախարարությունների տասնյակ աշխատակիցների:
turkia-police

Թուրքիայում զանգվածային ձերբակալությունները շարունակվում են: Անկարայի դատախազությունը հրահանգել է ձերբակալել տարբեր նախարարությունների տասնյակ աշխատակիցների: Մասնավորապես, որոշում է կայացվել ձերբակալել էներգետիկայի նախարարության եւ առընթեր կառույցների 60, ինչպես նաեւ կրթության նախարարության 25 աշխատակցի:

Կասկածյալներից 40-ն արդեն ձերբակալված է:

Անցյալ ամառ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո թուրքական իշխանությունները տասնյակ հազարավոր մարդկանց են ձերբակալել: Նրանց կասկածում են Միացյալ Նահանգներում բնակվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը հարելու մեջ: Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հենց նրան են համարում հեղաշրջման կազմակերպիչ։

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*