Թուրքական իշխանությունները մտադիր են եւս 115 մարդու ձերբակալել

Ոստիկանական հատուկ գործողություններ են անցկացվում թուրքական 15 նահանգում:
turqia-vostikanutyun

Թուրքիայի իշխանությունները եւս 115 մարդու ձերբակալելու որոշում են կայացրել: Նրանց էլ, ինչպես ավելի վաղ ձերբակալված տասնյակ հազարավոր քաղաքացիների, կասկածում են 2016 թվականի հուլիսին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցելու համար:

Ոստիկանական հատուկ գործողություններ են անցկացվում թուրքական 15 նահանգում: Կասկածյալները մեղադրվում են ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած շարժմանն անդամակցելու համար: Հենց Գյուլենին էլ Թուրքիայի իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձը կազմակերպելու համար:

*

*