Թուրքիայում ձերբակալվել են ռուսական ինքնաթիռը խոցած օդաչուները

Ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցած թուրքական կործանիչի օդաչուները ձերբակալվել են:
turqia-dzerbakalel

Ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցած թուրքական կործանիչի օդաչուները ձերբակալվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը` հղում անելով AFP-ին:

Ֆրանսիական լրատվամիջոցը, հղում անելով թուրք պաշտոնյային, հայտնել է, որ օդաչուները ձերբակալվել են Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած գործողությունների շրջանակում:

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյանՍու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչներիհանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիրէր ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայինկատմամբ հատուկ տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին:

Ռուսաստանի ղեկավարները հայտարարել են, որ թուրք-ռուսական հարաբերություններըվերականգնելու մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, եթե Թուրքիայի ներկայիսղեկավարությունը պաշտոնապես ներողություն խնդրի Մոսկվայից եւ փոխհատուցի խոցվածռուսաստանյան ինքնաթիռի եւ ուղղաթիռի անձնակազմերի ընտանիքներին:

Էրդողանը հունիսի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ էր ուղղել, որում իրցավակցությունն էր հայտնել ռուսական օդանավի խոցման առնչությամբ: 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները