Թուրքիայում դպրոցական ավտոբուս է շրջվել. կան զոհեր եւ վիրավորներ

Երեխաները Աքսարայից մեկնում էին Ստամբուլ՝ ավիաշոուին հետեւելու համար։
turqia-bzishk (1)

Այսօր առավոտյան՝ Թուրքիայի Քոջաելի շրջանում, դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել, տեղեկացնում է Haberturk հեռուստաընկերությունը։ Կա երկու զոհ՝ մեկ աշակերտ եւ ուսուցիչ, եւ 17 վիրավոր։

Մեծ արագությամբ ընթացող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից ու շրջվել։ Նախնական տվյալներով՝ պատճառը անվադողի պայթյունն է եղել։

Երեխաները Աքսարայից մեկնում էին Ստամբուլ՝ ավիաշոուին հետեւելու համար։

*

*