Դիարբեքիրում քրդերի դեմ գործողությունների հետեւանքով թուրքական կողմը տասնյակ զոհեր ունի

Թուրքական լրատվամիջոցներին արգելվել է տեղեկություններ հրապարկել Դիարբեքիրի հարձակման մասին։
diarbeqir-turq-qurd-zoh

Թուրքիայի զինված ուժերն ու ոստիկանությունը մեկ օրվա ընթացքում շուրջ մեկ տասնյակ զոհ են տվել երկրի հարավ-արեւելյան հատվածում քրդերի դեմ գործողությունների ընթացքում։

Նախօրեին գիշերը Դիարբեքիր-Բինգյոլ մայրուղու վրա տեղակայված զինվորական պահակակետի մոտ շուրջ մեկ ու կես տոննա պայթուցիկի գործարկման հետեւանքով սպանվել է երեք եւ վիրավորվել 24 զինվորական։ Շըրնաքում քրդերի գրոհներին զոհ է գնացել 2 եւ վիրավորվել 3 ոստիկան։

Իսկ Մարդինի նահանգի պատմական Մծբնի՝ ներկայիս Նուսայբին քաղաքում բախումների ժամանակ, մարտի 24-ին, ինքնաշեն ռումբերի պայթյունից սպանվել է 3 եւ վիրավորվել 9 զինվորական։

Դատարանի որոշմամբ, թուրքական լրատվամիջոցներին արգելվել է տեղեկություններ հրապարկել Դիարբեքիրի հարձակման մասին։

*

*