Թուրքիայի ԱԳՆ-ն խիստորեն արձագանքել է Ցեղասպանության մասին Հունաստանում հնչած հայտարարություններին

Պաշտոնական Անկարան հիստերիայի մեջ է: Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է...
turqia-agn

Պաշտոնական Անկարան հիստերիայի մեջ է: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Աթենքում՝ Հայաստանի եւ Հունաստանի նախագահների հայերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին հնչեցրած հայտարարություններին:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանջու Բիլգիչը հայտարարել է, թե հայ եւ հույն ղեկավարների հայտարարությունները թշնամական են եւ սեւացնում են թուրքական ինքնությունը:

Ըստ Բիլգիչի, հնչեցված հայտարարություններն անօրինական են, միակողմանի եւ ճշմարտությունից հեռու:

Հունաստանի նախագահը հայտարարել էր, որ 20-րդ դարի սկզբներին երկու ժողովուրդները միևնույն պատճառով տառապալից պահեր են ապրել, ինչպես վկայում է պատմությունը եւ իրենք չեն մոռանա 1915թ. Հայոց ցեղասպանությունը:

*

*