Թուրքիայում այսօր փակվեց Մեծ Բրիտանիայի դեսպանատունը

Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանտունը փակ կլինի այսօր՝ սեպտեմբերի 16-ին` անվտանգության նկատառումներից ելենելով:
truqia-britain

Թուրքիայի իշխանությունները 4 մարդու են ձերբակալել՝ երկրում Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ հնարավոր սպառնալիքի հետքննման գործի շրջնակում: Սակայն հաղորդվում է, որ այդ անձանց եւ ահաբեկչական որեւէ խմբավորման միջեւ կապ չի հայտնաբերվել:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայում իր դեսպանտունը փակ կլինի այսօր՝ սեպտեմբերի 16-ին, անվտանգության նկատառումներից ելենելով: Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ ահաբեկչության սպառնալիքի պատճառով Թուրքիայում իր դեսպանատունը, հյուպատոսական ներկայացուցչությունները եւ դպրոցը փակել է նաեւ Գերմանիան:

*

*