Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը 87 մարդու հեռացրել է աշխատանքից

Պաշտոնից հեռացված 87 աշխատակիցները այլեւս չեն կարողանա աշխատել պետական հաստատություններում:
turqia

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության 87 աշխատակից է պաշտոնից հեռացվել: Նրանցից 52-ի դեմ քրեական գործ է հարուցվել:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո Ազգային հետախուզական ծառայությունում գյուլենական համայնքի անդամների դեմ սկսված հետապնդումների շրջանակում աշխատանքից ազատված 141 պաշտոնյաներից 100-ի հարցաքննություններն ավարտվել են, իսկ մնացած 41-ինը դեռ շարունակվում է:

Պաշտոնից հեռացված 87 աշխատակիցները այլեւս չեն կարողանա աշխատել պետական հաստատություններում:

*

*