Թուրքիայում ավտոբուս է վթարվել ու այրվել, կան զոհեր ու վիրավորներ

Մարտի 13-ի առավոտյան՝ ժամը 6-ի մոտակայքում...
turqia-avtobus-vtar2

Մարտի 13-ի առավոտյան՝ ժամը 6-ի մոտակայքում, խոշոր վթար է տեղի ուեցել Թուրքիայում, տեղեկացնում է hurriyet-ը։  Ստամբուլից Թոքատ ընթացող ուղեւորատար ավտոբուսը Օսմանչիկ գավառի Կումբել բնակավայրի մոտ  բախվել է ճամփեզրին կայանած բեռնատարին ու այրվել։

Նախնական տվյալներով՝ վթարին զոհ է դարձել 10 մարդ, եւս 19-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Պատահարի պատճառները ճշտվում են։

*

*