Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է մեքենայի. կա 4 զոհ, 49 վիրավոր

Պատահարը տեղի է ունեցել Բանդըրմա-Չանաքքալե մայրուղում
turqia,-pahahar

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Բանդըրմա քաղաքում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է մեքենայի, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է, 49-ը՝ վիրավորվել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Բանդըրմա-Չանաքքալե մայրուղում: Երեք մարդ մահացել է տեղում, մեկը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Վթարի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ ու արտակարգ ծառայությունների աշխատակիցներ:

turqia,-vtar

*

*