Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է 3 ամսով

Արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում սահմանվել էր հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձից հետո՝ 3 ամսով, մինչեւ հոկտեմբերի 19-ը:
turqia

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել է 3 ամսով: Այս մասին հայտնել է այդ երկրի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում սահմանվել էր հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձից հետո՝ 3 ամսով, մինչեւ հոկտեմբերի 19-ը:

Կառավարության նիստում որոշում է կայացվել այն եւս 90 օրով երկարաձգել, քանի որ, ըստ այդ երկրի իշխանությունների, 3 ամիսը բավական չէր հեղաշրջման փորձի հետեւանքների վերացման համար:

Արտակարգ դրությունը Թուրքիայի կառավարությանն ընդլայնված լիազորություններ է ընձեռում: Իշխանությունները կարող են արագ եւ վճռական միջոցներ ձեռնարկել հեղաշրջման փորձի աջակիցների դեմ:

*

*