Թուրքիայում արտակարգ դրությունը կերկարաձգվի

Որոշումը կայացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ....
turqia

Թուրքիայում գործող արտակարգ դրությունը կերկարաձգվի եւս 3 ամսով: Որոշումը կայացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ գումարված ազգայի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Այժմ դա պետք է հաստատի Թուրքիայի խորհրդարանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արտակարգ դրություն է սահմանվել դեռ անցյալ տարի՝ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձից հետո: Այն պարբերաբար երկարաձգվում է:

Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է նաեւ, որ ազգայի անվտանգության խորհրդի նիստում որոշվել է փակել իրաքյան Քուրդիստանի եւ Թուրքիայի միջեւ օդային սահանը: Սա էլ Անկարայի հերթական քայլն է՝ ի պատասխան սեպտեմբերի վերջին Իրաքի քրդերի անցկացրած անկախության հանրաքվեի:

*

*