Թուրքիայի արձագանքը՝ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած օրինագծին

Անկարայի բացատրությունները տեղ չեն հասել։
turqia-agn (1)

Թուրքիայի արտգործնախարարությունն այսօր հայտարարություն է տարածել նախօրեին Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած օրենքի նախագծի վերաբերյալ:

Փաստաթուղթը, հիշեցնենք, պահանջում է Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանել ռուսական «C-400» հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու համար:

«Սա անհարգալից վերաբերմունք է ազգային անվտանգության վերաբերյալ մեր ինքնիշխան որոշումների հանդեպ»,- նշված է նախարարության հաղորդագրությունում: Պաշտոնական Անկարան պնդում է, թե ամերիկյան Կոգրեսի 2 պալատները նման նախաձեռնություններով են հանդես եկել՝ ներքաղաքական նկատառումներից ելնելով, եւ «հայտնի հակաթուրքական շրջանակների աջակցությամբ»:

Հաղորդագրությունում ասվում է, որ թուրքական կողմն անհրաժեշտ պատասխանը տվել է հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի ընդունած նմանատիպ բանաձեւին, բայցվ այս նոր օրինագծի ընդունումը ցույց է տալիս, որ իրենց բացատրությունները տեղ չեն հասել:

*

*