Թուրքիան ավելացրել Է ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը

Այդ միջոցները ձեռնարկվել են ի պատասխան թուրքական տնտեսության վրա «ԱՄՆ-ի վարչակազմի կանխամտածված հարձակումների»:
amn-turqia

Թուրքիայի իշխանություններն ավելացրել են ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի չափը, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի: Այդ մասին օգոստոսի 15-ին հայտնել Է Reuters գործակալությունը:

Մարդատար ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացվել են 120 տոկոսով, ալկոհոլային խմիչքներինը՝ 140 տոկոսով, ծխախոտինը՝ 60 տոկոսով: Բացի այդ, ավելացել Է նաեւ այլ ապրանքների սակագների չափը, ներառյալ կոսմետիկական միջոցները, բրինձը եւ քարածուխը:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի Իր Twitter-ում նշել Է, որ այդ միջոցները ձեռնարկվել են ի պատասխան թուրքական տնտեսության վրա «ԱՄՆ-ի վարչակազմի կանխամտածված հարձակումների»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել Է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 14-ին հայտարարել Է ամերիկյան Էլեկտրոնային արդյունաբերության արտադրանքը բոյկոտելու մասին: Նա նշել Է, որ ԱՄՆ-ը տնտեսությունը որպես զենք Է օգտագործում Թուրքիայի դեմ:

*

*