Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱՄՆ պետդեպարտամենտ

Խաղաղ ցուցարարների վրա իրականացված հարձակման գործով կանչվել է։
amn-turq-despan

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը Վաշինգտոնում իր կեցավայրի դիմաց թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցուցարարների վրա իրականացված հարձակման գործով կանչվել է ԱՄՆ պետդեպարտամենտ: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:

ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Շենոնը Քըլըչին է հայտնել իր մտահոգությունները կատարված դեպքերի առնչությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել:

*

*