Թուրքիայում ձերբակալվել է հեղաշրջման փորձը ներկայացնող ֆիլմի ռեժիսորը

Թուրքիայում գյուլենականներին հարելու մեղադրանքով ձերբակալվել է հայտնի ռեժիսոր Ալի Ավջն:
ali-avjn

Թուրքիայում գյուլենականներին հարելու մեղադրանքով ձերբակալվել է հայտնի ռեժիսոր Ալի Ավջըն: Նրա՝ 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջումը ներկայացնող «Արթնացում» ֆիլմը մեծ աղմուկ եւ հետաքրքրություն է առաջացրել: Հատկապես ուշագրավ է տեսարաններից մեկը, որում հեղաշրջման փորձ իրականացնող զինվորականները զենք են պահում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխին:

Ավելի վաղ նույն ռեժիսորը նկարահանել էր եւս մեկ աղմկահարույց ֆիլմ. «Առաջնորդը»-ը, որը Էրդողանի կյանքի մասին է՝ մանկությունից մինչեւ նախագահի պաշտոն զբաղեցնելը:

*

*