Թուրքիայում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել է 12-ից 14 տարեկան երեխա

Մահապարտը գործի էր դրել պայթուցիկ սարքը, երբ մարդկանց մի մեծ խումբ փողոց էր դուրս եկել` տոնակատարությունը այնտեղ շարունակելու:
turqia-ahabekchutyun

 

Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում օգոստոսի 20-ին քրդերի հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել է 12-ից 14 տարեկան երեխա, հայտարարել է նախագահ Ռեջոփ Էրդողանը:

Զոհվածների թիվը հասել է 51-ի, 69 վիրավոր կա: Նրանցից 17-ի վիճակը ծանր է: Հարսն ու փեսան նույնպես վիրավոր են: Էրդողանը նաեւ հայտնել է՝ կան ամուր հիմքեր ասելու, որ ահաբեկչության պատասխանատուն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն է: Ավելի վաղ տարածած գրավոր հայտարարության մեջ Թուրքիայի նախագահը շեշտել էր, թե տարբերություն չկա «Իսլամական պետության», Քրդական աշխատավորական կուսակցության եւ Միացյալ Նահանգներում երկար տարիներ բնակվող, իսլամ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի միջեւ, որին, ի դեպ, Էրդողանը մեղադրում է հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար:
«Մեր երկիրը եւ մեր ազգը կրկին միայն մեկ ուղերձ ունեն նրանց, ովքեր հարձակում են գործում մեզ վրա. դուք հաջողության չեք հասնելու»,- նշել է Էրդողանը: Թուրքիան այս տարի ավելի վաղ էլ հարձակումների էր ենթարկվել:

*

*