Թուրքիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին...»
chavushoghlu

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն մարտի 12-ին եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին ԱԳՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 «Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին: Մեր ԱԳ նախարարը մարտի 12-ից 14-ը այցով Մոսկվա կուղեւորվի, որի ընթացքում կքննարկի բարձր մակարդակով Համագործակցության խորհրդի նիստի նախապատրաստման հարցը, ինչպես նաեւ կմասնակցի զբոսաշրջիկային ցուցահանդեսին»,- ասել է նա:

*

*