Թուրքերը Աֆրինում 31 զոհ են ունեցել. գլխավոր շտաբ

Տվյալները ներկայացրել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
afrin-siria

«Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ հունվարի 20-ից մինչ օրս թուրքական բանակը Սիրիայի Աֆրին քաղաքի մարտերում կորցրել է 31 զինվոր, իսկ 143-ը վիրավորվել են։ Տվյալները ներկայացրել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Հավելենք, որ միայն փետրվարի 10-ին թուրքական զինուժը 11 կորուստ էր ունեցել։

«Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները օրեր առաջ հայտարարել էին են սիրիական Աֆրինի շրջանում թուրքական բանակի գործողության ավելի քան 300 մասնակիցների ոչնչացման մասին:

*

*